Իրանը «անհիմն և էժանագին բամբասանք» է որակել պնդումները, թե Բահրեյնի հիմնական նավթատարի պայթեցումը ինքն է կազմակերպել: Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քաշեմին հայտարարել է՝ «նման մանկական մեղադրանքների ժամանակն ավարտվել է»: Բահրեյնի ՆԳ նախարար շեյխ Ռաշիդ բին Աբդուլլա ալ-Խալիֆան հայտարարել էր, որ նավթատարի պայթեցումը «վտանգավոր ահաբեկչական գործողություն է»:
«Վերջին շրջանում մեր տեսած ահաբեկչական գործողությունները իրականացվում են Իրանի հրահանգներով և այդ երկրի հետ ուղիղ առնչություն ունեցող անձանց կողմից»,- հայտարարել էր Խալիֆան: Պայթյունի պատասխանատվությունը որևէ խմբավորում չի ստանձնել: